Armtimes.com-ը գրում է.
Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը հանդես կգա Եվգենի Պլյուշչենկոյի՝ Հայաստանում կայանալիք «Սառցե թագավորները» շոուի շրջանակներում: Այս մասին armtimes.con-ին տեղեկացրել է կազմակերպիչ «Ֆորպոստարտ» պրոդաքշընը:
Եվգենի Պլյուշչենկոյի հետաձգված «Սառցե թագավորները» շոուն տեղի կունենա այս տարվա մարտի 5-ին: Այն պետք է կայանար 2015 թվականի նոյեմբերի 20-ին, սակայն Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ֆրանսիացի մասնակիցները նպատակահարմար չգտան շոուի մասնակցել այդ ժամանակաշրջանում, և միջոցառումը հետաձգվեց:
Այժմ կազմակերպիչները որոշել են անկանկալ մատուցել և հրավիրել նաև Դիմա Բիլանին:
Ինչպես հայտնի է, «Սառցե թագավորները» շոուին մասնակցելու են օլիմպիական չեմպիոններ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ: Նախագիծը միավորել է տարբեր ուղղությունների ամենաբարձրակարգ պորֆեսիոնալ գեղասահորդների, ովքեր համաշխարհային հռչակ են ձեռք բերել: Շոուի հեղինակ Եվգենի Պլյուշչենկոն բծախնդրությամբ է ընտրել մասնակիցներին. նա հաշվի է առել մարզիկների տեխնիկական բարձր մակարդակը և արտիստիզմը: Պլյուշչենկոն հրավիրել է լավագույններից լավագույններին, սառցե աշխարհի իր ընկերներին և գործընկերներին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում