Փաստինֆո-ն գրում է. «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ ուսանողների կրթաթոշակը յուրացնելու համար:
Գրետա Թամրազյանը նշված քոլեջի տնօրենի պաշտոնը ստանձնել է 2006 թվականից, իսկ տարիներ անց՝ որոշել է, որ ուսանողները կարող են և իրենց կրթաթոշակները չստանալ, և պետության կոմից ուսանողներին հատկացվող կրթաթոշակները քոլեջի տնօրենը նպատակահարմար է գտել իր գրպանը դնել:
Ուսանողների կրթաթոշակի յուրացման գործում քոլեջի տնօրենը օգնության է դիմել քոլեջի հաշվապահին և Արգինե Թամրազյանից պահաջել և ստացել 2014թ հունիս ամսվա ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակները, որից հետո միջին մասնագիտական բաժնի 68 ուսանողների կրթաթոշակների ընդհանուր 323 000 և արհեստագործական բաժնի 17 ուսանողների ընդհանուր 79 050 դրամ գումարը, որից ընդհամենը երկու ուսանողի տալով կրթաթոշակ՝ ընդհանուր 9500 դրամի չափով, մնացած 392 550 ՀՀ դրամը, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, չի վճարել որևէ ուսանողի:
Մեղադրանքի համաձայն՝ Գրետա Թամրազյանը յուրացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված ընդհանուր 392 550 դրամը:
Բացի այդ, Գրետա Թամրազյանը քոլեջի գանձապահ Վահանուշ Ասատրյանին հանձնարարել է ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակներում Կարեն Բալդրյանի, Գոռ Գաբրիելյանի, Արևհատ Հակոբյանի, Աննա Սարգսյանի անունների դիմաց նրանց կողմից կրթաթոշակ ստացած լինելու փաստը հաստատված լինելու համար դնել կեղծ ստորագրություններ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


