Shamshyan.com-ը գրում է.Մեր տեղեկություններով երեկ՝ մարտի 16-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի բնակիչ, 28-ամյա Դավիթ Հարությունյանը ոստիկանության Դիլիջանի բաժին հայտնել է, որ Դիլիջան քաղաքում՝ Մաքսիմ Գորկու փողոցում գործող «Դիլլի» սրճարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իրեն անծանոթ քաղաքացին նախ բաժակով, ապա բռունցքներով հարվածել է իր գլխին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ձեռնարկելով օպերատիվ գործողություններ, պարզել են, որ Դ. Հարությունյանի հետ վիճաբանող անձը հանդիսանում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա Արայիկ Մելիքջանյանը: Վերջինս հրավիրվել է ոստիկանության Դիլիջանի բաժին, այնուհետև ստորագրությամբ ազատ է արձակվել: Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ , Դ. Հարությունյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրետանային դիվիզիոնի կապի պետ:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


