Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Արդեն մեկ շաբաթ է չեն դադարում Դիանա Գրիգորյանի հեռանալու և նրա նոր՝ «Նռան հատիկը»սերիալի եթեր չգնալու մասին լուրերը։ Առաջին տեղեկատվությունը, որ հրապարակվեց, դա այն էր, որ Դիանան հրաժարվել է գրել նոր սերիալի սցենարի շարունակությունը՝ նշելով, որ հոգնել է դրանից և ցանկանում է գեղարվեստական ֆիլմերի համար սցենարներ գրել։ Այնուհետ տեղեկություններ հասան, որ Դիանային նոր պաշտոն են առաջարկել ու նա միգուցե հեռանա և դառնա պաշտոնյա։
Երեկ Life.panorama.am կայքը տեղեկություներ հայտնեց, որ Դիանան հեռացել է ու «Նռան հատիկը» եթեր չի հեռարձակվի, բայց այս ամենի հետ անհամատեղելի է մեկ փաստ՝ Արմենիա հեռուստաընկերության՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջը հրապարակել է այդ սերիալի անոնսը։
Այսօր սերիալի գլխավոր դերակատարուհի ու երգիչ Մհերի հարազատ քույր Ռոզա Ֆիլբերգը, անդրադառնալով թեմային, նշել է. «Երբ այդ նյութը տարածվեց, ինձ իմ ընկերները զանգահարում էին ճշտելու դրա իրական լինելը, բայց ես էլ անկեղծ ասած տեղյակ չեմ, թե որքանով է հավաստի տեղեկությունը»։
Այս ամենը կարդալուց հետո ձեզ կթվա, թե դուք կարդում եք Դիանայի կողմից գրված նոր սերիալի առաջին սերիան, բայց այս ամենը իրականություն է, սերիալի սցենար չէ ու հորինված չէ, բայց եթե այս սցենարով սերիալ նկարահանվի, այն կարելի է անվանել՝ «Դիանայի առեղծվածը», այս ամենը ավելի է անհասկանալի դառնում, երբ բոլոր ջանքերը Դիանայի հետ կապ հաստատելու ու տեղեկատվությունը ճշտելու ուղղությամբ անօգուտ են. Նա չի պատասխանում ոչ մի զանգի։
Սերիալը պետք է եթեր հեռարձակվեր երկուշաբթի։
Նյութի աղբյուրը` Boomnews.am