▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Շատվերյանն աքլորի տարվան ընդառաջ խորհուրդներ է տալիս նորաձևության սիրահարներին

Դիանա Շատվերյանը աքլորի տարվան ընդառաջ խորհուրդներ է տալիս նորաձեւության սիրահարներին

Life.panorama.am-ը գրում է. Դիզայներ Դիանա Շատվերյանը կայքի հետ զրույցում խոսել է այս ձմռան եւ հատկապես աքլորի տարին դիմավորելու համար թրենդային հագուստից:

«Շատ կարեւոր է, որ ձմռանը նորաձեւ հագուստը նաեւ հարմարավետ լինի, քանի որ մենք ուզում ենք գեղեցիկ լինել, բայց եւ չմրսել: Այս տարի շատ նորաձեւ են փուլերով կտորները, որոնք կարող են լինել բաճկոնի, տաբատի, բլուզի, վերնաշապիկի ու նաեւ աքսեսուարների տեսքով: Կոնկրետ ես իմ հավաքածուում փուլերն օգտագործել եմ օղերից մինչեւ հագուստ»:

Անդրադառնալով նորաձեւ համադրություններին` դիզայները մանրամասնեց.

«Ի դեպ` հատուկ նշեմ, որ փուլերը, փայլերը մուտք են գործել մեր առօրյա, ուստի սխալ է մտածել, թե դրանց հետ պետք է անպայման կրել բարձրակրունկներ: Նույնիսկ ճիշտ հակառակը` շատ ավելի նորաոճ է, երբ փայլերով, փուլերով հագուստը համադրվում է սպորտային ատրիբուտներով: Շատ նորաձեւ է, երբ գործվածքից վերնահագուստը համադրվում է մեղմ կտորներով կարված կիսաշրջազգեստի, զգեստի եւ տաբատներ հետ: Այդ տեսքով կարելի է ունենալ եւ գրավիչ տեսք, եւ չմրսել եւ շատ ազատ հյուր գնալ: Ամանորի գիշերը խորհուրդ կտամ չխուսափել փուլերից եւ հատակապես փուլերով տաբատներից, որոնք պարտադիր չէ լինեն դասական ոճի, ի դեպ` դեռ երկու տարի առաջ նման տաբատներ ընդգրկել էի իմ հավաքածույում: Փուլերը, փայլերն ու ծպկերը նորաձեւության հարթակին կլինեն մինչեւ 2018 թվականը, այնպես որ խորհուրդ կտամ կանանց իրենց զգեստապահարանները համալրել նման հագուստով»:

Առավել մանրամասն` սկզբաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее