▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Գրիգորյանն իր` ամսական 3-4 մլն դրամ ստանալու լուրի մասին

Hartak.am-ը գրում է, որ մի շարք հարցեր է ուղղել ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալների հեղինակ, նախագծերի ղեկավար, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանին:

 

 

 

 

 

-Դիանաերեկ մեր կայքում հրապարակել էինք մի  ֆեյսբուքյան  գրառումորտեղ ասված էր  «Դիանան մենակ սցենար  գրելու համար ամսեկան 3-ից 4 միլիոն դրամ է ստանում».  Ի՞նչ կարող եք ասել  այս առնչությամբ:

-Սա ապատեղակատվություն է, և ես զարմանում եմ, թե ինչպես կարելի է նման գրառումները լուրջ ընդունել: Թողած կարևորագույն հարցերը՝ օրինակ նույն սահմանդրության փոփոխությունների հարցը, մարդիկ, չգիտես ինչու, իրենց ուշադրությունը սևեռում են հորինված բաների վրա, բաներ որոնք չկան, բացահայտ սուտ են, այսինքն` ով առավոտ զարթնեց, մտքով ինչ անցավ կարող է գրել: Այս ամենը ինձ համար ընդունելի տարբերակ չէ: Ինչ է ստացվում` մարդ, չիմանալով ոչինչ դիմացինի մասին, չիմանալով, թե նա ինչպես է վաստակում, ինչ է անում, ինչպես է ապրում, կարող է մտքով անցածը գրի, ու այդ ամենը տարածվի մամուլում: Նրանց ամենևին էլ չի հետաքրքում այն հանգամանքը, որ ես առավոտից մինչև ուշ գիշեր ռոբոտի պես աշխատում եմ: Նույնիսկ շատ տղամարդիկ չեն կարող դիմանալ այս ռեժիմին. Երեխաներին դպրոց տանել, սցենարներ գրել, զբաղվել մոնտաժային աշխատանքներով, դեր խաղալ, խնամել երեխաներին, տան հոգսերը վերցնել ուսերին և այս ամենը վազքի մեջ: Հիմա նորից վերադառնամ այդ չարաբաստիկ գրառմանը, բա երանի չէր իրենց ասածով լիներ, այդքան գումար վաստակեի, անձնական վարորդ ունենայի...

Դիանա դուք  երջանի՞կ եքթե՞ …

- Այնքանով, որ ունեմ լավ ընտանիք, լավ երեխաներ, լավ ծնող, իմ կողմից սիրված աշխատանք: Ինձ համար երջանկություն է, երբ ես առողջ եմ իմ ընտանիքը առողջ է, երբ ինձ հարգում են, երբ ես զբաղվում եմ անչափ սիրելի աշխատանքով:

- Տղամարդկանց ո՞ր տեսակն է Ձեր համար ընդունելի

-Ինքը պետք է լինի տան գլուխը, ինքը պետք է լինի ուժեղ,  կամային, ինքը երբևէ չպետք է ստի, պետք է լինի համարձակ, նպատակասլաց, նվիրված լինի իր ընտանիքին: Եվ ամենակարևորը` ուժեղ տղամարդը նա է,  ով չի վախենում իր կողքին տեսնել ուժեղ կնոջ: Օրինակ` Լենինը իրեն շրջապատել էր ուժեղ կանանցով:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее