▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Գրիգորյանը հեռանո՞ւմ է. նոր հեռուստասերիալը եթեր չի հեռարձակվի

Այսօր Life.panorama.am-ը հրապարակել էր սցենարիստ Դիանա Գրիգորյանի հետ նախօրեին արված հարցազրույցը, որում նա մանրամասներ էր պատմել իր հեղինակ նոր՝ «Նռան հատիկ» հեռուստասերիալից՝ նշելով, որ այն  «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի սեպտեմբերի 11-ից:

Հարցազրույցի հրապարակումից հետո կայքը տեղեկություն ստացավ, որ Դիանա Գրիգորյանը որոշել է լքել նախագիծը:

Հեռուստասերիալի նկարահանման աշխատանքները դադարեցվել են և այն եթեր չի հեռարձակվի:

Թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով կապ են հաստատել Դիանա Գրիգորյանի հետ, ով հարցին ի պատասխան ասել է, որ չի ցանկանում խոսել այդ մասին և անջատել հեռախոսը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее