▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դի Կապրիոն անպայման կստանա Օսկար «Ողջ մնացածը» ֆիլմի համար և ահա թե ինչու

7
Կինոթատրոններում արդեն մի քանի օր է, ինչ ցուցադրվում է ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմը, որում գլխավոր դերը խաղում է հանրության ու քննադատների սիրելի Լեոնարդո Դի Կապրիոն, ում համառորեն անտեսում են Օսկարի մրցանակաբաշխությունների ժամանակ։ Գեղեցկադեմ Լեոն արդեն երեք անգամ առաջադրվել է այս մրցանակի համար, բայց այդպես էլ չի ստացել այն ոչ մի անգամ։
Այս ֆենոմենի շուրջ արդեն սկսել են տարատեսակ դավադրությունների տեսություններ մոգոնել, իսկ այդ անարդար իրավիճակը հասցրել է դառնալ իսկական մեմ համացանցում։ Այս տարի կինոակադեմիան չի կարողանա անտեսել Լեոյին և ահա թե ինչու։
Լեո + սցենար = սեր

Ինյարիտուն այն աստիճան վիրտուոզ կերպով է ադապտացրել Մայքլ Պլանկեի վեպը, որ ֆիմի գրեթե 3 ժամ տևողության ժամանակ հանդիսատեսը մոռանում է շնչել։ Դի Կապրիոն ինչպես միշտ հեծնում է այդ լարվածությանը. նա ոչ միայն գոյություն է պահպանում այդ դերում, այլև սյուժեի անբաժանելի մասն է, առավել ևս, որ ողջ սյուժեն կառուցված է նրա պերսոնաժի շուրջ։ Դի Կապրիոն ու սցենարը պահում են միմյանց։
Ֆիլմի սկզբի կոտորածի տեսարանում Դի Կապրիոն միակն է, ով պահպանում է սառնասրտությունը
Ֆիլմը սկսվում է թրափերների ու հնդկացիների միջև կատարված կոտորածի տեսարանով։ Ե՛վ թրափերները, և՛ հնդկացիները շոկի մեջ են ու ադրենալինով լի։ Բոլորը վախենում են մահվանից ու վիրավորվելուց։ Միակ հերոսը, ով պահպանում է իր սառնասրտությունն ըստ սյուժեի, Դի Կապրիոյի մարմնավորած կերպարն է՝ Հյու Գլասը։ Հնարավոր է, որ նա չպետք է սառնասիրտ մնար ըստ սյուժերի, որովհետև երբ ճամբարիդ վրա հարձակվում են ամեհի հնդկացիները, նույնիսկ ամենախիզախ քաջը չի դիմանա, բայց միայն ոչ Հյու Գլասը։ Նա իր խումբն ուղղորդում է դեպի նավն ու շարունակում իրենց ուղին դեպի սարերը։
Հերոսը դրական է ամեն հարցում
Որպես կանոն, բեմական արվեստի օրենքներով՝ պրոտոգոնիստը պետք է ունենա լուսավոր ու մութ կողմ։ Այս կամ այն ստեղծագործության մեջ կոնֆլիկտը հաճախ կապված է այդ կողմերի դիմակայության հետ, բայց ոչ Դի Կապրիոյի պարագայում։ Լեոն կարողացել է ցույց տալ մի մարդու, ով հավատում է բարուն և արդարությանը, ով պատրաստ է հաղթել նույնիսկ մահվանը՝ հանուն ճշմարտության հաղթանակի։ Միայն Դի Կապրիոն կարողացավ ցույց տալ նման մարդուն՝ անհավանական ուժեղ և անսկզբունք։
Բոլոր դերասանները խաղում են Դի Կապրիոյի կերպարի շուրջ
Համակարգի ևս մեկ սցենարային շեղում. բոլոր հերոսները գործում են Դի Կապրիոյի կերպարի գլխավոր գծի շուրջ։ Հյու Գլասը միակն է, ով հրաշալի ճանաչում է տեղանքը։ Երբ Գլասի վրա հարձակվում է արջը, նա այլևս չէր կարողանում ինքնուրույն շարժվել և խումբը թողնում է կամավորների հետ։ Սփոյլերություն չանենք, բայց հավատացեք, որ ողջ ֆիլմը պտտվում է Գլասի շուրջ, ազնիվ խոսք։
Արջի հետ տեսարանը
 Արջի հետ տեսաարանի մասին հայտնի էր դեռ թրեյլերի թողարկումից հետո։ Դա ֆիլմի մարքեթինգային լուծումներից էր։ Միանգամից զգուշացնենք, որ արջը չի բռնաբարում Դի Կապրիոյին, պարզապես հարձակվում է նրա վրա, այնպես որ, հանգիստ եղեք։ Ինքներդ նայեք ու մտածեք, թե որ մարդը կկարողանա հանգիստ խղճով բռնել Օսկարը՝ իմանալով, որ այն Դի Կապրիոյին կրկին չի հասել։
Հայր Դի Կապրիոն
Իր ողջ կարիերայում Դի Կապրիոն միայն մեկ անգամ է հոր դեր խաղացել՝ «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմում։ Լեոն դերերի նոր սերունդ է թևակոխել։ Այստեղ Հյու Գլասն արդեն հասուն որդի ունի, ով ուղեկցում է նրան որսի ժամանակ։ Սկզբում Դի Կապրիոն բարետես ու մոլորված պատանիների դերերից անցավ այլ փուլ, իսկ հիմա էլ հրաժարվում է գերինտելեկտուալի կանոնից։ Հիմա նա ողջ մնացածն է՝ ողջ մնացած տղամարդ, ով որդի ունի։
Պարալիզացված է, բայց ողջ
Արջի հարձակումից հետո Հյու Գլասսը գամված է պատգարակին։ Միայն Դի Կապրիոն կարող էր այդ վիճակում իր դերասանական խաղով անցնել իր կոլեգաներին՝ ոչ մի շարժում չկատարելով, իսկ հետո՝ նույնիսկ հաղթահարել ողնաշարի ցավը, որի վրա գրեթե մաշկ չէր մնացել, ու գնալ վրեժն առնելու։
Գոյատևում
Երբ Դուք դիտում եք «Ողջ մնացածը», մի կողմից՝ տեսնում եք ձյան վրա սողացող Դի Կապրիոյին, ով, ցավից գալարվելով, ուտում է կենդանիների ոսկրածուծն ու այրում է իր վերքերը, մյուս կողմից՝ իրականում չեք տեսնում Դի Կապրոյին։ Դուք տեսնում եք Հյու Գլասին՝ թրափերի, ով հաղթել է թուլությունն ու ցավը, Դուք տեսնում եք աշխարհի ամենաուժեղ ու խելահեղ մարդուն։ Ու Դուք հավատում եք, որ դա Հյու Գլասն է, այլ ոչ թե Դի Կապրիոն։
Բիբլիական ընտրություն ֆիլմի վերջում
Հյու Գլասը ֆիլմի վերջում կատարում է բիբլիական ընտրություն՝ Թոմ Հարդիի կողմից մարմնավորած գլխավոր չարագործից վրեժ լուծելով։ Այդ պահին մենք տեսնում ենք հենց Դի Կապրիոյին, ով ճիշտ նույն կերպ չի ձգտում բարետես տղամարդու և օսկարակիր դերասանի փառք ձեռք բերել։ Նա ընտել է ու ընտրում է դերեր, որոնք հետաքրքրում են իրեն, այլ ոչ թե այնպիսիք, որոնք երկրպագուհիների ամբոխներ կստեղծեն։ Նա չի վախենում զզվելի, ոչ սեքսուալ ու վանող թվալ։ Սակայն ինչպես ֆիլմում, այնպես էլ կյանքում, նա կստանա ամեն ինչ։
Ինչպես իր հերոսը, նա բոլորին առաջ է մղում
Հյու Գլասսն առաջնորդում էր թրափերների խումբը։ Դի Կապրիոյի ներկայությունը դերասանական կազմում լավագույն ցուցիչն է նրա, որ Դի Կապրիոն առաջնորդում է կինոմանների նոր սերունդը դեպի հրաշալի ֆիլմեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее