▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեղերի ցանկ, որոնք կարելի է ձեռք բերել առանց դեղատոմսի

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է նաև այն դեղերի ցանկը, որոնք հնարավոր է ձեռք բերել առանց դեղատոմսի: Առանց դեղատոմսի ձեռք բերվող դեղերի ցանկում են հայտնվել մի շարք դեղեր՝ ցավազրկողներ, վիտամիններ, ջերմիջեցնողներ, մրսածության և հարբուխի դեղեր, բերանի խոռոչի հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղեր, ինչպես նաև հակահազային, հակավիրուսային, ականջի, աչքի բուժման դեղեր, հանգստացնողներ, հակաալերգիկ ու մի շարք այլ դեղեր:

Առանց դեղատոմսի հնարավոր կլինի ձեռք բերել այս դեղերը՝ «Պարացետամոլ», «Իբուպրոֆեն», «Կաֆետին լեդի», «Դիկլոֆենակ», «Ինդոմետացին», «Սպազմալգոն», «Գրիպոստադ», «Գրիպոֆլյու», «Անտիֆլյու», «Քալդրեքս», «Թերաֆլյու», «Ֆալիմինտ», «Հերբիոն», «Ֆուրալգին», «Սնուպ», «Վիզին», «Կորվալոլ», «Վալիդոլ», «Գինկոֆար», «Դիազոլին», «Կլիմաքսան»…

Առանց դեղատոմսի ձեռք բերվող դեղերի ամբողջական ցանկը կարող եք նայել՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее