▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեղագետը կասկածվում է Գալուստ Սահակյանի տղային «գցելու մեջ». գումարը կազմում է 31 մլն դրամ

shamshyan.com-ը գրում է,որ կայքի տեղեկություններով՝ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 39-ամյա Արման Բայադյանը դիմել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 32 դեղատան դեղագետ Սարգիս Խլղաթյանը այս տարվա օգոստոս և սեպտեմբեր ամիսների ժամանակահատվածում «Ալֆա-ֆարմ» ընկերության պահեստից դուրս է գրել և ստացել մեծ քանակի դեզորայք, խնամքի և հիգիենայի պարագաներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեղագետ Ս. Խլղաթյանը նշված իրերը չի գրանցել և վաճառել: Ա. Բայադյանը հայտնել է, որ դեղագետը այդ ապրանքները վաճառել է և 31 մլն դրամը յուրացրել: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված դեղատունը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցում, իսկ «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ն, ըստ տեղեկությունների՝ պատկանում է Գալուստ Սահակյանի տղային՝ Արման Սահակյանին, ով աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее