▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեսպան Մակունցը դեռևս աչքի է ընկել դեսպանության ֆեյսբուքյան էջի քոմմենթները փակելով

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-5/Lilit_Makunc.jpg

«Բառացի նույն օրերին Հայաստանն ու Ադրբեջանը նոր դեսպաններ ուղարկեցին ԱՄՆ:

Ադրբեջանի դեսպանը նույնիսկ իմիջային փոփոխության է ենթարկվել: Անկարայում Ադրբեջանի նախկին դեսպանը, գալով ԱՄՆ, սափրել է բեղերը: Դեսպանը, ըստ իմ տեղեկությունների, արդեն իսկ հասցրել է շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում հավատարմագրված մի շարք դեսպանների և այլ գործիչների հետ: Դեսպան Իբրահիմը շատ լավ ճանաչում է Վաշինգտոնը: Նա աշխատել և սովորել է ԱՄՆ-ում: Դիվանագիտական ծանրաքաշային է, պարզ է, որ ամեն մեկին Անկարայում կամ Վաշինգտոնում դեսպան չէին նշանակի: Հիմա եկել է ԱՄՆ և թուրքական լոբբիստների հետ ակտիվ աշխատելու է մեր դեմ:

Ի դեպ, նա նաև մի շարք հանդիպումներ է սկսում կազմակերպել համայնքային ակտիվի հետ՝ մոբիլիզացնելու ԱՄՆ ադրբեջանական համայնքի կարողությունները:

Վաշինգտոնում մեր նորանշանակ դեսպանը դեռևս աչքի է ընկել մեկ հանդիպմամբ, ինչպես նաև սոցիալական հարթակներում տոտալ բացակայությամբ և դեսպանության էջի քոմենթները փակելով: Դեսպան Մակունցը ուղերձով չի դիմել համայնքին, հանդիպումներ չի ունեցել ԱՄՆ տարբեր քաղաքների հայ համայնքի ակտիվի հետ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее