▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դերժավի Արկադը» կենաց մահու կռիվ է տալիս

Լոռու մարզում ռեյտինգային թեկնածուները միջեւ սկսված ինտրիգը նոր թափ է հավաքում: Այս պահի դրությամբ ծայրահեղ լարված իրավիճակ է տիրում մարզի Սպիտակ քաղաքում, ուր կենաց մահու կռիվ են տալիս պատգամավորության թեկնածուներ՝ ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանը՝ Դերժավի Արկադ, եւ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ Վանիկ Ասատրյանը:

Կողմերի միջեւ բանը հասել է նրան, որ երկուստեք «պատերազմ» են հայտարարել մեկ-մեկու: Մասնավորապես, ըստ ասեկոսեների, Դերժավի Արկադի համառ ջանքերով ժամեր առաջ տեսախցիկներ են տեղադրվել Սպիտակ քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում, ուր Դերժավի Արկադը «գայիշնիկներ» է նշանակել, որոնք որ պետք է «մարդաորսով» զբաղվեն՝ ջանք չխնայելով Ծառուկյան դաշինքի կողմնակիցներին «վերբովկա» անելու եւ հանուն Արկադի աշխատելու համար:

Ի դեպ, հեռախոսի գրքույկը ձեռքից չի գցում նաեւ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, ով մեկ առ մեկ իր մոտ է հրավիրում Թումանյան, Շիրակամուտ, եւ մի շարք այլ թաղամասերի ղեկավարներին՝ պարտադրելով, որ նրանք կամ աշխատեն Արկադի օգտին, կամ «դիմում են գրում ու հեռանում են աշխատանքից»:

Սակայն սրանով միայն ինտրիգը չի ավարտվում:

Ըստ Սպիտակում տարածված լուրերի, պատգամավորի թեկնածու Արկադի Համբարձումյանը հրահանգում է Սպիտակի քաղաքապետարանին՝ հանել մրցակից  թեկնածուի պաստառները, հակառակորդի նախընտրական հանդիպումների վայրում հրմշտոցներ առաջացնել և մեծ աղմուկ բարձրացնել, որպեսզի իր անունն այդ պատկերի վրա բարձրանա:

Ի դեպ, Դերժավի Արկադը իր մոտ  է կանչում նաեւ դպրոցի ու մանկապարտեզների տնօրեններին ու շատ կոնկրետ հասկացնում, որ իր չընտրվելու դեպքում նրանք լուրջ խնդիրներ կունենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее