Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դերասան, հաղորդավար Գրիշա Աղախանյանի կնոջ` դերասանուհի Շողեր Թովմասյանի հետ: Կայքի հետ զրույցում Շողերը պատմել է ոչ միայն աշխատանքային անցուդարձի, այլեւ որդու ու ամուսնու հետ հարաբերությունների մասին:
- Շողեր, տարին նոր է մեկնարկել եւ հետաքրքիր է, թե ի՞նչ ծրագրեր ունեք ընթացիկ տարվա հետ կապված:
- Տարին լավ եմ սկսել, չեմ բողոքում: Այս պահին մտքերս կենտրոնացված են միայն ստեղծագործելու վրա, որոնց արդյունքները կտեսնենք տարվա ընթացքում:
- Արդեն մի քանի ամիս է, ինչ նկարահանվում եք «Հին արքաներ» հեռուստաֆիլմում. Ի՞նչ զարգացումներ է սպասվում Ձեր հերոսուհուն եւ առհասարակ, ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքն այս նախագծում:
- Հերոսուհիս արդեն բացահայտված է, նա չար, բացասական կերպար է: Զարգացումները շատ հետաքրքիր են ընթանալու, բայց փակագծեր չեմ ուզում բացել, որպեսզի հեռուստադիտողը հետաքրքրությամբ նայի: Ինչ վերաբերվում է գնահատանքին, չեմ ուզում ինքս գնահատել աշխատանքս, թող դա մնա հեռուստադիտողի դատին:
- Շողեր, Ձեզ հաճախ են քննադատում, եղել է ժամանակ, երբ շատերը չեն ընդունել Ձեր անկեղծ ֆոտոշարքերը, «Հին արքաներ» ֆիլմում որոշ տեսարաններ… Հետաքրքիր է Ձեր վերաբերմունքը քննադատություններին, դրանք Ձեզ որեւէ կերպ կարո՞ղ են կոտրել:
- Միանշանակ, ինձ հետաքրքիր է հեռուստադիտողի կարծիքը, որովհետեւ ես մենակ չեմ այս կյանքում: Միաժամանակ այնպես չէ, որ առաջնորդվում եմ միայն այդ կարծիքներով: Քննադատություններին փորձում եմ ադեկվատ նայել, քանի որ տվյալ բանը չի կարող անխտիր բոլորի համար լավը լինել: Եթե ես ընտրել եմ այս մասնագիտությունը, ուրեմն ես պատրաստ եմ ինչ-ինչ բաների: Իսկ հուսահատվել, առավել եւս կոտրվել ինձ մոտ չի լինում:
- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ համբուրբելու տեսարանում խաղալու համար պետք է ըստ արժանվույն վարձատրվել. Գո՞հ եք Հայաստանում դերասանի վարձատրությունից:
- Դեռեւս համբույրի տեսարան չեմ ունեցել, այդ իսկ պատճառով չեմ կարող այդ կողմով պատասխանել, իսկ մնացած դեպքերում, կարող էր ավելի լավ լինել:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում