▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Շողեր Գրիգորյանը հղի է

Շողեր Գրիգորյանի բարի ու սպասված լուրը (բացառիկ լուսանկարներ)

Life.panorama.am-ը գրում է.

Կայքի զրուցակիցն է Մոսկվայում բնակվող հայ դերասանուհի Շողեր Գրիգորյանը, ով այսօր նշում է ծննդյան 28-րդ ամյակը: Մեզ հետ զրույցում դերասանուհին խոսել է ոչ միայն Մոսկվայում բնակվելու դժվարությունների ու հայրենիքի հանդեպ կարոտի, այլեւ ընտանիքի մասին: Ի դեպ՝ Շողերն առաջինը մեզ է վստահել հղիության լուրն ու նոր կարգավիճակում առաջին լուսանկարները:

-Շողեր, մի քանի ամիս է, ինչ այլեւս Հայաստանում չեք բնակվում, հետաքրքիր է՝ հասցրե՞լեք արդեն ինտեգրվել մոսկովյան միջավայրին, նիստուկացին, ինչու չէ նաեւմտածելակերպին:

- Հեշտ պրոցես չէ, ինչ խոսք, բայց ես ջանք չեմ խնայում, աշխատում եմ ազգային  լավ կողմերը նկատել, կենտրոնանալ դրականի վրա ու ինձ հաջողվում է։ Եթե անգամ մշտական բնակություն չենք պլանավորում, միևնույն է,  ես շատ կցանկանամ, որ այս ժամանակահատվածն էլ  սիրելով ապրենք այստեղ, ինչքան էլ, որ քաղաքական անցուդարձերը անդրադառնում են մեր տրամադրվածության վրա։ Կարծում եմ, որ մենք ծայրահեղ տարբեր խառնվածքների ու մտածողության ազգեր ենք, ապշում եմ, թե ինչպես ենք 70 տարի միասին ապրել նույն մշակույթով ու մտածողությամբ․․․

-Մշտական բնակությամբ Հայաստանից տեղափոխվածները շեշտում են՝ «Հայրենիքիցհեռու գտնվելով ես իրապես զգում դրա արժեքն ու նշանակությունը», Ձեր պարագայումէ՞լ է այդպես, ինչ խորհուրդ կտաք այստեղի բնակիչներին, որպեսզի ժամանակին եւ ճիշտգնահատեն ունեցածը:

-  Իսկապես այդպես է․․․  հայրենասիրությունդ  սրվում, վերաճում է նացիոնալիզմի, որը շատ վտանգավոր երևույթ է։ Ես ու ամուսինս զգույշ ենք էդ հարցում, բայց երբեմն ես ինձ բռնացնում եմ այդ «հիվանդության» մեջ, որը վտանգավոր է ու ներքին խաղաղություն գողացող։ Երբ հեռու ես հայրենիքիցդ, ամեն քաղաքական անարդարություն նրա հանդեպ սրտիդ ավելի մոտ ես ընդունում, չարանում ես ուրիշ երկրների հանդեպ, դրանից բացի ոչ մի այլ բանի մասին չես կարողանում մտածել,  քեզ մեղավոր ես զգում, որ Հայաստանում չես և ուրիշ պաթոլոգիկ դրսևորումներ ․․․ Դրանով հայրենիքիդ ոչ մի լավություն չես անի, դրա համար  սկսում եմ աղոթել էդ տեսակ  «նոպաների» ժամանակ.  հանձնում ու վստահում եմ Աստծուն, գիտեմ, որ ամեն բան իր ձեռքերում է ու միայն իր հետ եմ իմ հույսը կապում։

Իսկ խորհուրդս ու խնդրանքս այն է , որ չփնովենք մեր երկիրը, այն իսկապես Աստծո պարգևն է մեզ, մեր երկիրը հայի դարավոր երազանքն է։ Բոլորին խորհուրդ կտամ ամեն օր արթնանալուց հայհոյելու փոխարեն օրհնել մեր երկիրը, այդ ժամանակ կտեսնենք, թե ինչպես է բարգավաճելու այն: Մենք էնպիսի հող ունենք, որն աշխարհում ամենահամեղ բերքն է տալիս, էն տեսակ ջուր, որն ուրիշ տեղ մեծ  գումարի դիմաց էլ ձեռք չես բերի․․․ մեր պապերը հո հիմար չէի՞ն, որ մնացին ու արարեցին հենց մեր երկրում։

-Շողեր, գիտեմ, որ սկզբնական շրջանում Մոսկվայում աշխատանք չունեիք, հետաքրքիրէ՝ աշխատանք գտե՞լ եք արդեն:

- Կա քարեր նետելու և քարեր հավաքելու ժամանակ, ինչպես ասում է Սողոմոն Իմաստունը։ Ուրախ եմ, որ կյանքումս նորից «քարեր հավաքելու» ժամանակն է եկել։ Ամեն անգամ, երբ կարծում եմ, որ ես աճելու տեղ այլևս  չունեմ, որ հասել եմ պրոֆեսիոնալիզմի իմ ուզած մակարդակին, հայտնվում եմ էնպիսի մշակութային բարձր զարգացվածության  քաղաքներում, ինչպիսին Փարիզն էր, հիմա էլ Մոսկվան ու  հասկանում եմ, թե  ինչքան դեռ տեղ ունեմ հղկվելու, թե որպես դերասանուհի, թե որպես մարդ ․․․ Բացի նորից կրթվելուց՝ հիմա նոր,  մի չապրված  կյանքի  երջանիկ փուլում եմ, որը վայելում եմ։  Իսկ  երջանկությունը թմրեցնող հատկություն ունի, լավ առումով. խոստանում եմ երկար չի տևի դադարը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее