Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանի վիրահատությունից գրեթե մեկ ամիս է անցել, բայց Ջուլիա Սաղաթելյանը դեչ չի քայլում: Դերասանուհու առողջական վիճակից տեղեկանալու նպատակով կայքը կապ է հաստատել նրա հետ, ով նշել է.
«Այս պահին տանն եմ, բայց դեռ անվասայլակի վրա եմ՝ չեմ կարողանում քայլել: Տասն օրից պարզ կդառնա՝ ոտքի վիրահատության կարիք կլինի, թե բժիշկները գիպսերով կփորձեն ոտքիս հետ կապված խնդիրը լուծել»:
Մեր այն հարցին, թե ոտքի վիրահատության համար անհրաժեշտ գումարը դերասանուհին ունի, Ջուլիա Սաղաթելյանը պատասխանել է.
«Ոչ, ցավոք, բայց այդ գումարը ես չունեմ: Իհարկե, ես շատ շնորհակալ եմ բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր օգնեցին ինձ, բայց նախորդ դրամահավաքից ստացվեց այնքան գումար, որ մենք կարողացանք միայն ողնաշարի համար անհրաժեշտ իմպլանտը գնել եւ դրա պատճառով էլ ոտքի վիրահատությունն անմիջապես չարվեց: Ոտքի վիրահատությունն արժե 1 մլն 600 հազար դրամ, սակայն մեծ հույս ունեմ, որ այդ վիրահատության անհրաժեշտությունը չի լինի, հետևաբար գումարի հետ կապված խնդիրներ էլ չեն լինի: Հույսս Աստծո վրա է, տասն օրից պարզ կդառնա»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում