▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Պոնչոյի որդին հոգեպես ծանր վիճակում է, դպրոց չի հաճախում

 

 

 

 

 

 

 

 

 

Aravot.am-ը գրում է. «Պահմտոցի» հաղորդումից հայտնի դերասան Վահագն Սիմոնյանի որդու՝ 14-ամյա Գուրգեն Սիմոնյանի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով քննությունը շարունակվում է, հարցաքննվել է ինքնասպանության հեղինակը: Գուրգեն Սիմոնյանի մայրը՝ Մարիամ Կարապետյանը, կայքին պատմել է, որ տղան հոգեպես վատ վիճակում է, սթրեսից նույնիսկ դպրոց չի հաճախում:

Երեխայի մոր պատմելով՝ տղան ինքնասպանության փորձ է կատարել այն բանից հետո, երբ հայրը լրատվամիջոցներին իր տուն էր հրավիրել՝ պատմելու, որ որդիներին առևանգել են, հենց այդ ժամանակ էլ լրատվամիջոցների ներկայությամբ զանգել էր որդուն, զրույցն էլ եթեր էր գնացել:

«Երեխան վախենում է, ամաչում է, անընդհատ զանգում էր, ասում՝ կգամ վիզդ կկտրեմ, սպառնալից բաներ էր ասում»,- ասել է Մարիամ Կարապետյանը: Նրա խոսքով, իրենք Ջերմուկ էին գնացել բուժման նպատակով, այնտեղից են տեղեկացել, որդու ինքնասպանության փորձի մասին ու անմիջապես վերադարձել.

«Երեխեն ամբողջ թևի` երակների մասը վնասել էր»: 


Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее