▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Նիկոլայ Եղիազարյանը մեկնաբանում է «հարբած» վիճակում ղեկին լինելու մասին լուրերը

Դիտեք նաև՝

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որերեկ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ նոյեմբերի 11-ի կեսգիշերին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու պատճառով Երևանում կանգնեցրել են Lexus մակնիշի 68 NR 888 համարանիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է դերասան Նիկոլայ Եղիազարյանը:

Ըստ shamshyan.com-ի տեղեկատվության՝ բժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դերասանը մեքենան վարել է խմած վիճակում, ինչի համար էլ այն տեղափոխել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք՝ «գայի պլոշչադկա»:

Այս  առիթով aysor.am-ը կապ է հաստատել Նիկոլայ Եղիազարյանի հետ՝ հետաքրքրվելով, թե որքանով է տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը: 

«Իսկապես, նման բան եղել է, սակայն համացանցում շատ թերի ու չափազանցված ինֆորմացիա է տարածվել: Ես շատ խմած, հարբած վիճակում չեմ եղել ղեկին, թող այդ գրողները մի քիչ մարդկություն ու քաղաքավարություն ունենան: Այո, ընկերներով հավաքվել էինք ու շատ-շատ քիչ քանակությամբ, մի փոքր ալկոհոլ եմ օգտագործել, ինչը, միանշանակ, համաձայն եմ՝ նորից սխալ է: Ավտոսեսուչներն էլ վերաբերել են օրենքի սահմաններում՝ ինչպես բոլորի հետ: Ավտոմեքենաս երկար չի մնացել հատուկ տարածքում, որոշ ժամանակ անց տրամադրվել է ինձ: Բայց հետաքրքիրն այն է, որ Շամշյանն այնտեղ չի եղել, ինձ ոչ նկարել է, ոչ էլ ես իրեն տեսել եմ, բայց ներկայացվում է այնպես, իբր ինքն է նկարել: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее