Tert.am-ը գրում է. Դերասան Դավիթ Աղաջանյանը բիզնես է սկսել՝ իրականություն դարձնելով վաղեմի ցանկությունը:
Դավթի փոխանցմամբ՝ բիզնեսի ուղղությամբ աշխատանքները սկսել է նախորդ տարվա դեկտեմբերից: «Առաջիկայում կներկայացնեմ թևնոցներ տղամարդկանց և կանանց համար: Այդքանով չենք բավարարվի որոշ ժամանակից կներկայացնեմ նաև վզնոցներ, կլինեն նաև այլ մտքեր,- ասաց Դավիթը, ով մտադիր է հետզհետե ընդլայնել բիզնեսն ու այլ նորություններ էլ ներկայացնել: -Առայժմ օնլայն վաճառք կիրականացնենք: Հետագայում խանութ բացելու մտադրություն ունեմ»:
Որպես բրենդի անուն՝ Դավիթն ընտրել է իր անուն-ազգանվան առաջին տառերը՝ «DA jewellery»: «Ամբողջ տեսականին այստեղ է պատրաստվում: Զարդերն արծաթյա են, իսկ տուփերը՝ պոպոկի փայտից: Կլինեն աշխատանքներ նաև ոսկուց: Դիզայնով անձամբ ես եմ զբաղվում»,- ասաց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում