▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Բեն Ավետիսյանը մեկ ժամում երկու ավտովթարի է ենթարկվել

Life.panorama.am-ը գրում է.

Դերասան Բեն Ավետիսյանը օրերս ավտովթարի է ենթարկվել. Դերասանը, սակայն, այս մասին հայտարարել է ավելի ուշ` իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով վնասված մեքենայի լուսանկարը:

Կայքի հետ զրույցում Բենը հայտարարեց` ողջ ու առողջ է, մեքենան էլ մեծ վնասներ չի կրել.

«Օրերս մեկ ժամում երկու ավտովթարի ենթարկվեցի. Երկուսի դեպքում էլ իմ մեղավորությունը չէր,- նշեց նա ու ավելացրեց.

«Առաջինը մեքենայիս ետնամասից հարվածեցին, իսկ երկրորդ վթարը տեղի ունեցավ արդեն կայանված ժամանակ, երբ սպասում ինք ԱՊՊԱ-ի աշխատակիցներին: Ինչեւէ, եղածն արդեն եղած է, գլխավորը մարդ չի տուժել, մեքենաներն էլ հաստատ կվերանորոգվեն: Ավելին` իմ մեքենան այնքան քիչ վնաս է կրել, որ մինչ նորոգելը շարունակում եմ այն այդ վիճակով վարել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее