▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Արմեն Մարությանին սրտի բաց վիրահատություն են արել

Aysor.am-ը գրում է. ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն ՄԱրությանին օրերս վիրահատել են: Պատճառը սրտի անվաբարար աշխատանքն է եղել, որն ի հայտ է եկել բոլորովին վերջերս պրոֆիլակտիկ ստուգման ժամանակ:

«Մի օր ասաց, որ թեև ինքնազգացողությունը լավ է, բայց զգում է՝ շնչառությունը մի փոքր չի բավականացնում: Որոշեց հետազոտվել, ու պարզվեց վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա: Սրտի անոթները փոխեցին, բաց վիրահատությունն են արել», -կայքի հետ զրույցում տեղեկացրեց դերասանի կինը՝ նույն թատրոնի դերասանուհի Ալլա Վարդանյանը:

Վիրահատությունը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին, դերասանն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, կնոջ խոսքով՝ իրեն լավ է զգում: Ալլա Վարդանյանի նախնական տեղեկություններով՝ դուրս կգրվի 2-3 օրից:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее