▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Արամ Կարապետյանը` իր մեքենայի գողության, այն վթարված գտնելու և այդ ամենի հեղինակի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ առավոտյան Երևանում` Էրեբունի փողոցում, գողացել են «Շանթ» հեռուստաընկերության դերասան Արամ Կարապետյանին Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենան։ Ավելի ուշ մեքենան հայտնաբերվել է վթարված վիճակում։

Tert.am-ի հետզրույցում Արամն ասաց, որ մեքենայի դռները բաց են եղել։ «Ես մեքենան բաց էի թողել, մտել էի սուպերմարկետ` գնումներ անելու։ Ես չեմ փակում մեքենան»,– ասաց նա։

Դերասանի խոսքով`  կասկած չունի, թե ով կարող էր նման բան անել. «Ես թշնամիներ չունեմ։ Պատկերացում չունեմ` ով կարող է լինել, ում պետք է վատություն անեի, որ նման բան աներ»։

Ոստիկանություն դիմելուց ժամեր անց Արամի մեքենան հայտնաբերվել է Արարատի մարզի Այնթափ գյուղում` վթարված վիճակում։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее