Life.panorama.am-ը գրում է. Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որը նաեւ Երիտասարդների օրհնության օրն է համարվում: Օրվա հետ կապված ժողովրդական սովորություններից է Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Թե որքանո՞վ է դերասանուհի Ժաննա Բուտուլյանը հետեւում այս սովորույթին ու ինչպե՞ս է պատրաստվում տոնական օրն անցկացնել, պատմել է կայքին:
«Այսօր հավանաբար աշխատավայրում կանցկացնեմ օրվա մեծ մասը, բայց անպայման ժամանակ կգտնեմ եւ կգնամ եկեղեցի, քանի որ շատ եմ կարեւորում՝ այս օրը լինել եկեղեցում ու աղթոք հղել առ Աստված»,- նշել է Ժաննան ու հավելել, որ ամեն տարի պարտադիր աղի բլիթ է ուտում.
«Յուրաքանչյուր տարի այս օրը ես իմ ձեռքերով պատրաստում եմ ավանդական աղի բլիթն ու ուտում: Իհարկե, գիտեմ, որ ըստ ավանդութի, ես չպետք է պատրաստեմ աղի բլիթը, սակայն բոլոր տոների ու դրանց հետ կապված ավանդությների մեջ ես միշտ իմ մոտեցումն եմ ներառում: Ի դեպ՝ ամեն տարի երազս կատարվում է. դեռ չի պատահել, որ երազումս ինձ տված ջուրը խմեմ»,- ժպիտով պատմել է Ժաննան:
Կայքի հետ զրույցում դերսանուհին հավելել է նաեւ, որ Սուրբ Սարգսին ու Աստծուն մի խնդրանք ունի.
«Սիրո բարեխոսին՝ Սուրբ Սարգիս զորավարին ու Աստծուն խնդրում եմ, որ երբեք ինձանից չխլեն սիրելու ունակությունը, հակառակ դեպքում՝ առանց դրա կյանքն անիմաստ կդառնա»,- ընդգծել է Ժաննան:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում