Bravo.am-ը գրում է. Դավիթ Սեխպեյանը դարձել է 29 տարեկան: Ամերիկաբնակ դերասանը կայքի հետ զրույցում նշել է, որ թեեւ տոնական խնջույք չէր ծրագրել, հյուրերի պակաս չի ունեցել, ինչի համար շատ ուրախ է.«Այս տարի առաջին անգամ էր, որ դստերս հետ էի նշելու տարեդարձս: Որոշել էի օրն ամբողջությամբ ընտանիքիս նվիրել, բայց չստացվեց: Շատ ուրախ ու հաճելի անակնկալներ ունեցա: Կեսգիշերին ընկերներիս մի խումբը եկավ, առավոտյան՝ մյուսը, եւ այդպես շարունակ»:
Հոբելյարի խոսքով՝ առաջին շնորհավորանքները կնոջ ու աղջնակի կողմից են եղել. «Առավոտյան դեռ չէի հասցրել արթնանալ, երբ կինս երեխային գիրկս դրեց»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում