Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Չգիտեմ, ոնց ստացվեց, բայց «Դեպի Եվրատեսիլ» մրցույթից դուրս մնացին իմ (և ոչ միայն իմ) բոլոր ֆավորիտները: Ու ցավով հասկանում եմ, որ առաջին հայացքից այս հաջող նախագիծը վերածվում է հերթական հայկական ավանդական «գրդոնի»:
Երբ նայում ես, թե ովքեր կային մեկնարկային փուլերում, ու ովքեր են մնացել այսօր՝ որպես «լավագույն քառյակ», ապա մի բան պարզ է. ընթացքում հեռացվեցին շատ վառ կերպարներ, որպեսզի չխանգարեն Եվրատեսիլի Հ1-ի թեկնածուի աճին: Իսկ թե ով է այդ թեկնածուն, կարծում եմ պարզից էլ պարզ է:
Ու կանցնեն տարիներ, ու գնդակահարության պատի տակ կանգնած՝ ես այդպես էլ չեմ հասկանա, թե ինչպե՞ս կարող են 6 հասուն մարդիկ հոտնկայս ծափահարել մի երգչուհու, ում երգեցողությունը գրեթե չի տարբերվում «կոլայի» շիշ բացելուց առաջացած ձայնից, կամ, երբ փուչիկի պոչը ձգած՝ մեջի օդը բաց ես թողնում... Սա ի՞նչ է: Ի՞նչ «ֆա-ֆա-ֆա», ի՞նչ «փաֆ-փաֆ-փաֆ», ախր էս ո՞ր թիվն է: Սա երգի մրցույթ է՞, թե՞ անորակ ֆալցետի:
Ինչևիցե, այն պահից սկսած, ինչ Հասմիկ Շիրոյանը դուրս մնաց մրցույթից ( իսկ ինքը լավագույնն էր հենց սկզբից), «Դեպի Եվրատեսիլը» վերածվեց «Դեպի Պռավալի»:
Արա դե չե՛ք կարողանում մի նորմալ բան անել էլի, հո զոռով չի՞: