▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեկտեմբերի 31-ին կհեռարձակվի «Դոմինո»-ի տոնական և առաջին եթերաշրջանի վերջին սերիան

Life.panorama.am-ը գրում է. Դեկտմեմբերի 31-ին «Դոմինո»-ում տոնական եթեր կլինի, այնուհետև սիթքոմը արձակուրդ կգնա. Այս մասին  կայքի հետ զրույցում հայտնել է «Դոմինո»-ի դոկտորը՝  Մհեր Խաչատրյանը.

«Ամանորը «Դոմինո»-ում կանցնի արկածներով լի, ուրախ, հայկական ավանդույթներով, բայց դոմինոական ձեւեով: Մեր ամանորյա սերիայում կլինեն նոր զարգացումներ, անակնկալներ, բայց դրանց մասին չեմ խոսի՝ հեռուստադիտողի համար պահպանելով ինտրիգը»,- նշել է Մհերը:

Դոմինոյի առաջին եթերաշրջանը այս Ամանորին կավարտվի.

«Առաջին եթերաշրջանի վերջին սերիան կհեռարձակվի հենց դեկտեմբերի 31-ին, իսկ թե երբ կրկին կվերադառնանք եւ կմեկնարկենք «Դոմինո»-ի երկրորդ եթերաշրջանը, դեռեւս հստակեցված չէ՝ ուզում ենք մի փոքր հանգստանալ, քանի որ լավ աշխատեցինք»,- նկատել է նա:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее