Այսօր լրանում է Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների դստեր՝ Հարփերի, ծննդյան 4-րդ տարեդարձը: Այս առիթով ֆուտբոլիստն իր միկրոբլոգում դստեր հետ հուզիչ մի լուսանկար է տեղադրել, որն արված է 4 տարի առաջ: Լուսանկարը Դևիդը մակագրել է հետևյալ կերպ.
«Սա իմ ամենասիրելի լուսանկարն է: Արդեն 4 տարի է, ինչ ես իմ անկրկնելի դստեր կողքին եմ: Ծնունդդ շնորհավոր, իմ մեծ աղջիկ»: