Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի փրկարարները Այրում գյուղի վարչական տարածքով հոսող Դեբեդ գետում հայտնաբերել են ջրահեղձ եղած կնոջ դի։
վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հայտնաբերված ջրահեղձ եղած կինը երեկ իր աղջկա հետ գետն ընկած 80-ամյա Ռոզա Վերմիշյանն էր, ում որոնողական աշխատանքները շարունակվել էին մինչև կեսգիշեր։ Դեպքի վայր է հրավիրվում նաև Ռ. Վերմիշյանի աղջիկը, որպեսզի կատարվի դիակի ճանաչում։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


