Դե կարո՞ղ եք` «Ռոսիա մոլ»-ը պետականացրե՛ք... Արծվիկ Մինասյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման նպատակով օրակարգ բերված նախագծերին ասաց․ «Ձեր ենթակայության տակ եղած բոլոր գույքերի կառավարումը տեսնում ենք, դուք սկի ՀՀ տարածքը չեք կարողանում կառավարել։ Սա ապօրինի հակասահմանադրական, միջազգային նորմերին հակասող, ֆինանսական, ներդրումային ռիսկեր պարունակող նախագիծ է, որի հիմքում քաղաքական հետապնդումն է և թիրախում են հատնվելու բոլոր սուբյեկտները, որոնք էներգետիկ համակարգում են գործում։ Սեփականության խլման գործընթացը հասնելու է բոլորին։ Եթե ոգևորված եք, բերեք բոլոր օլիգարխների սեփականությունը սեփականացրեք, նաև դահլիճում նստածներինը, «Ռոսիա մոլ»-ից սկսած դարձրեք պետական» |