▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դե ինչ...սպասենք նոր Սասնա Ծռերի» . Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Դե ինչ...սպասենք նոր Սասնա Ծռերի»:

Նշենք, որ դերասանն այս գրառումը կատարել է Երևանի ավագանու  ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց հետո, որտեղ Տարոն Մարգարյանը զգալի առավելությամբ հաղթել են Նիկոլ Փաշինյանին և Զարուհի Փոստանջյանին:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին հրավիրած մամուլի ասուլիսում Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ստեղծում է ազգային դիմադրության շարժում:

Փոստանջյանն ընթերցել է իրենց ազգային դիմադրության բանաձևը՝ ուղղված ժողովրդին, ըստ որի՝ առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է սոցիալական շերտերի լայն ներգրավմամբ ստեղծել ազգային դիմադրության շարժում, որի խնդիրն է՝ ապօրինի գործող իշխանության տապալումը, քաղաքական մենաշնորհի տապալումը, օրինական իշխանության հաստատումը, որի հիմքում դրված են հակակշռող մեխանիզմներ։

Փոստանջյանը հրապարակել է նաև իրենց քաղաքական պլատֆորմի մյուս դրույթները և նշել, որ իշխանության կյանքը վերածվելու է դժոխքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее