▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավթաշենում ծառեր հատողը կալանավորվել է

1491919662,6382

Դավթաշեն վարչական շրջանում 5 բարդի և 24 թեղի հատելու համար մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել վարույթ իրականացնող մարմնի՝ կալանքի վերաբերյալ միջնորդությունը: 

Հիշեցնենք,
որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում, ըստ ոստիկանության, պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11։30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման էր ենթարկվել:

Հիշեցնենք, որ այս դեպքին արձագանքել է նաև ՀՀ նախագահը՝ կատարվածը բարբարոսություն որակելով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее