▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավթաշենում 23 բարդի հատած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն

Ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:

Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն:

Հիշեցնենք, որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, անդրադառնալով համայնքում տեղի ունեցած ծառահատման դեպքին, նշել էր, որ տասնյակ ծառեր հատողը եղել է մասնավոր տնտեսվարողը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատրաստվում է անձամբ գրություն ուղարկել Դատախազություն։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ասել էր, որ ծառահատման նման դեպքի համար վարչական տույժը բավարար չէ, օրենքը ենթադրում է նաև քրեական պատասխանատվություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее