▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դավթաշենի թիվ 192 դպրոցի կերպարվեստի ուսուցչուհին արգելել է աշակերտներին՝ նկարել Արարատը». Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ իրեն են դիմել Դավթաշենի թիվ 192 դպրոցի աշակերտները՝ հայտնելով, որ կերպարվեստի ուսուցչուհի Գոքորյանն արգելել է իրենց նկարել Արարատը: «Աշակերտները գրել են, որ ուսուցչուհին հանձնարարել է ազատ ժամ՝ նկարել ով ինչ ցանկանում է: Երեխաները նկարել են Արարատ լեռը, ինչն առաջացրել է ուսուցչի զայրույթը: Գոքորյանն ասել է՝ Արարատը մերը չէ, տենց բաներ մի նկարեք և այլն: Ես մարդկային լեզվով ուզում եմ դիմել ընկեր Գոքորյանին և մնացած բոլոր ուսուցիչներին, եթե ձեզնից որևէ մեկը հանկարծ կասի՝ Մասիսը մի նկարեք, մերը չի, Արցախի մասին մի խոսեք, մերը չի, ես *******»,- ասել է Ղուկասյանը՝ հավելելով, որ նման ուսուցիչներն իրավունք չունեն աշխատելու դպրոցում. «Հորդորում եմ տնօրենին՝ ազատել Գոքորյանին, եթե չէ, նույն տոնով կխոսենք տնօրենի հետ»,- նշել է նա:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее