▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավթաշենի կամրջից ընկած 13-ամյա տղան այկիկենդո կարատեի Հայաստանի բազմակի չեմպիոն էր

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջից 13-ամյա Համլետ Սարգսյանը ընկել է և մահացել: Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ Համլետ Սարգսյանը կարատեիստ էր, Հայաստանի այկիկենդո ֆեդերացիայի սան:

Կայքի հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը հայտնեց, որ Համլետին իր որդու պես է վերաբերվել, նա իր լավագույն սաներից էր, 3 տարեկանից հաճախել է կարատեի և այդ մարզաձևում բազմաթիվ հաջողություններ արձանագրել:

Նրա խոսքով՝ Համլետը 12 անգամ Հայաստանի բացարձակ չեմպիոն է եղել, Եվրոպայի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության 4-րդ մրցանակակիր: «Նա ֆեդերացիայի դեմքն էր: Եթե ինչ-որ տեղ պետք է ներկայացնեինք Հայաստանը, նրանով էինք ներկայանում: Այդպես նրան 10 տարի պատրաստել ենք»,- ասաց ֆեդերացիայի նախագահն ու հավելեց. «Մեկը չկար, որ նրան չսիրեր, շատ մարդասեր, ընկերասեր, շատ լավ երեխա էր»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее