▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավթաշենի բնակարաններից մեկում կինը դանակահարել է ամուսնուն

 

Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում մարտի 5-ին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Դավիթաշենի 3-րդ թաղամասի շենքերից մեկի շքամուտքից բուժօգնության է տեղափոխել 1981 թ. ծնված Գ. Վ.-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ մարտի 4-ին ժամը 21.30-ին նշված շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, Գ. Վ.-ին խոհանոցում խոհանոցային դանակով հարվածել և վնասվածք է պատճառել կինը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее