▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սեխպեյանը՝ ամերիկյան կյանքի և կնոջ հետ հարաբերությունների մասին

Դավիթ Սեխպեյանը՝ ամերիկյան կյանքի, «Առաջնորդները» հեռուստասերիալում նկարահանվելու և կնոջ հետ հարաբերությունների մասին

Life.panorama.am-ը գրում է.

Կայքը զրուցել է ամերիկաբնակ դերասան Դավիթ Սեխպեյանի հետ:

-Դավիթ, առաջինն ուզում եմ հետաքրքրվել, թե ինչպե՞ս եք Ձեզ զգում հայրենիքից հեռու:

-  Արդեն երեք տարի է, ինչ բնակվում եմ ԱՄՆ-ում. մի փոքր դժվարությամբ, բայց արդեն հարմարվել եմ այստեղի կյանքին, թեպետ ԱՄՆ-ում ապրող հայերի թիվն այնքան մեծ է, որ այդ փաստի շնորհիվ օտարությունը չի խեղդում:

 -Յուրաքանչյուրն, ով մեկնում է արտերկիր ապրելու՝ իր նպատակներն ունի, իր պլանները, մտովի ուրվագծված ապագան, դուք արդեն հասե՞լ եք դրանց:

- Որոշ նպատակներ արդեն իրականացրել եմ, բայց առջեւում դեռ շատ բան ունեմ անելու:

-Որքան էլ դրսում կարողանաք ինտեգրվել, հայի արյան մեջ ուրիշ կերպ է արտահայտվում ջերմությունը, սերն ու կարոտը, վստահ եմ՝ դուք էլ ներսում կարոտ եք զգում: Ո՞ւմ եւ ինչն եք ամենաշատը կարոտել:

- Մեկ բառով՝ ընտանիքիս:

-Դավիթ, համեմատականներ, թերեւս բոլորս ենք անցկացնում, եթե զգացմունքային ու նյութական հնարավորությունները մի կողմ դնենք ու համեմատեք Հայաստանն ու ԱՄՆ-ն՝ Ձեզ համար որոնք են այդտեղի ու այստեղի առավելություններն ու թերությունները:

- Ինձ համար այստեղի առավելությունը մասնագիտությանս հետ է կապված, քանի որ կինոյի աշխարհն այստեղ բոլորովին այլ աստիճանի վրա է գտնվում:

-Մինչ մասնագիտական աշխատանքներին անդրադառնալը, ուզում եմ հետաքրքրվել՝ այդտեղ ինչո՞վ եք զբաղվում, քանի որ գիտեմ, որ դրսում ապրող մեր հայրենակիցները (այդ թվում եւ արվեստագետները) գրեթե միշտ բացի մասնագիտական աշխատանքներից, այլ գործերով եւս զբաղվում են:

- Ես չեմ թողել իմ մասնագիտությունը, շարունակում եմ ստեղծագործել, բայց բացի ռեժիսորի, դերասանի, երգչի եւ հանդիսավարի աշխատանքներից, տիկնոջս հետ միասին ունենք մեր սեփական բիզնեսը, բայց այդ մասին խոսելու ցանկություն չունեմ:

-Որքանով հիշում եմ՝ մի շրջան կար ներկայացում էիք բեմադրել, թատերական գործունեությունից նորություններ կա՞ն:

- Այո, բեմադրել եմ «Ես, իմ մաման ու մեր կանայք» ներկայացումը, իսկ մոտ ապագայում ուզում եմ թատերական գործունեություն ծավալել փոքրիկների համար:

 -Ձեր ֆեյսբուքյան էջին հետեւելով՝ հասկացա, որ ֆիլմում եք նկարահանվել, որտեղ զինվորի եք մարմնավորում, դա ի՞նչ աշխատանք է:

-  Այո, այդ նախագիծը, ուր մարմնավորում էի ամերիկացի զինվորի, շատ շուտով կհեռարձակվի TV-ով: Բացի այս՝ աշխատել եմ մեկ կարճամետրաժ ֆիլմում ու փառատոնների համար նախատեսված մի քանի ֆիլմում:

-Կրկին լուսանկարներին հետեւելով՝ տեսնում եմ վերջին օրերին Ձեր ընկերոջ՝ Դիանա Գրիգորյանի հետ լավ ժամանակ եք անցկացնում: Կարծես թե միասին նկարահանումնե՞ր էլ եք ունեցել, կներկայանք «Առաջնորդները» հեռուստասերիալո՞ւմ:

- Այո, Դիանա Գրիգորյանն ինձ առաջարկեց «Առաջնորդները» հեռուստասերիալի մի քանի էպիզոդներում խաղալ, ու ես էլ մեծ սիրով համաձայնեցի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее