Շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերը: Քիչ առաջ ոստիկանները Հանրապետության Հրապարակից բերման ենթարկեցին Դավիթ Սանասարյանին: Նրա հետ նաև այլ ցուցարաներ կան:
Եվ, քանի որ այս ամենին տեղեկացանք Դավիթ Սանասարյանի՝ ֆեյսբուքում ուղիղ եթերում լինելու շնորհիվ, ոստիկանները նկատեցին ու գործընկերներին հորդորեցին նրա ձեռքից վերցնել հեռախոսը:


