«Դատապարտյալներին կարող է ներում շնորհել ՀՀ նախագահը, դա սահմանադրական նորմ էր: Ես ներում շնորհելու հարցերով չեմ զբաղվում»: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է ազատ արձակվել սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:
Նա նաև հավելեց, որ ներում շնորհելու ընթացակարգը նոր Սահմանադրությամն փոխվում է, և արդեն ապրիլ ամսից ունենալու է այլ պատկեր․ նախագահը ներում շնորհելու է համապատասխան միջնորդությամբ դիմող մարմինների դիմումի հիման վրա։
Հարությունյանը խոսքով՝ Վազգեն Խաչիկյանի ազատվելու մասին տեղեկացել է ասուլիսից րոպեներ առաջ, հետևաբար՝ չի կարող մեկնաբանել այն։
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, սակայն այսօր ազատ է արձակվել:


