Life.panorama.am-ը գրում է. Դերասան Դավիթ Աղաջանյանն օրեր անց կրկին կներկայանա հեռուստադիտողին: Դավիթը նկարահնվում է «Օտարը» հեռուստասերիալում, որի մեկնարկը կլինի շուտով՝ «Շանթ Պրեմիումի» եթերում: Սիրային եռանկյունու մի անկյունում կանգնած է նրա հերոսը, մյուսներում՝ Մարինկա Խաչատրյանի եւ Սիսիան Ստեփանյանի մարմնավորած հերոսները:
«Այս օրերին զբաղված եմ ակտիվ նկարահանումներով, քանի որ օրեր անց արդեն «Օտարը» հեռուստասերիալը եթերում կլինի: Պետք է շեշտեմ՝ հետաքրքիր սյուժեով աշխատանք է սպասվում հեռուստադիտողին, որի զարգացումները լարված կպահեն հետեւորդներին»,- կայքի հետ զրույցում նշեց Դավիթը՝ հավելելով.
«Անկեղծ ասած, չեմ ցանկանա կոտրել հեռուստադիտողի հետաքրքրությունն ու մանրամասներ հայտնել սցենարից: Իմ հերոսի հետ կապված էլ միայն կնշեմ, որ դրական կերպար է, իսկ թե ինչպիսինն է նա, ինչ բնավորություն ու հետաքրքրություններ ունի, թող դեռեւս գաղտնիք մնա»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում