▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դավալուի քաղաքական մտքի հանճարը իր հեղինակավոր խոսքը ասեց․․․»

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավալուի քաղաքական մտքի հանճարը իր հեղինակավոր խոսքը ասեց։ Մնում ա իրենց կուսակցի մասին էլ մի հատ սրտաճմլիկ ֆիլմ հանեն, «Վերջին թաղապետը»...»:

Նշենք, որ Արամ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ «Տիգրան Տեր-Մարգարյանը չպետք է հրաժարական տա, նրա դեմ իրականացվածը ծրագրավորվել է ՌԴ դեսպանատնից՝ այստեղի 5-րդ շարասյան միջոցով»։

Էդգար Ղազարյանն էլ նույն թեմայի մասին գրել է․ «Հանճարեղ Հոպլոն եկել է այն եզրահանգման, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի դեմ պայքարի է դուրս եկել ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունը։ Փաստորեն` Ռուսաստանը հիմա պայքարում է երկու ճակատով` Ուկրաինա և Նոր Նորք։ Մեծ հաջողություն է, որ Նոր Նորքի վարչական շրջանին սատարում ՆԱՏՕ-ն և Եվրոպական Միությունը։ Ճապոնիայի հնարավոր աջակցության ուղղությամբ բանակցությունները շարունակվում են»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее