▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազությանը տալիս ենք ժամանակ՝ Փաշինյանին հարցաքննության հրավիրելու համար. Արթուր Ղազինյան

«Դատախազությանը տալիս ենք ժամանակ մինչև երկուշաբթի՝ ժամը 14:00՝ իրականացնելու համար հետևյալ քննչական գործողությունները՝ հարցաքննության հրավիրել Նիկոլ Փաշինյանին, նրան շնորհել կասկածյալի դատավարական կարգավիճակ, անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեղադրանքով»,- այսօր «Արժանապատվության երթ»-ին հաջորդող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ գործի շրջանակներում պետք է կասեցնել նաև Փաշինյանի լիազորությունները ՀՀ վարչապետի պաշտոնում:

Նրա խոսքով՝ հաջորդ քայլը, որը նրանք ակնկալում են դատախազությունից Նիկոլ Փաշինյանին Քրեական օրենսգրքի պետական դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրելը և կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելն է. «Դատախազությունն ունի բոլոր լիազորությունները՝ մեր նշած պահանջներն իրականացնելու համար: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր եզակի շանս ունի մտնել պատմության մեջ՝ որպես Հայաստանի իրավական կարգը վերականգնող և պետական դավաճանին ձերբակալող անձ»,- հայտարարեց Ղազինյանը:

Նրա խոսքով՝ եթե Դատախազությունը չկատարի իրենց պահանջը իրենք կսկսեն անժամկետ նստացույց Դատախազության դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее