a1plus.am-ը գրում է. «Սասնա ծռեր » խմբի անդամ Արայիկ Խանդոյանը այսօր Վերաքննիչ դատարանում հայտարարել է, որ դատախազը եւ քննչական խմբի ղեկավարն են մեղավոր Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան մեջ:
«Նա Հաց բերողին համարում էր, որպես իր եղբայր եւ ասեց, որ դուք եք սպանել նրան»,- դռնփակ դատական նիստից հետո հայտարարեց պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Դրանից հետո, պաշտպանի խոսքերով, դատախազը հայհոյել է: Արա Ղարագյոզյանը միջնորդել է դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա, ինչը մերժվել է:
Այսօրվա դատական նիստն ընթացել է դռնփակ, քանի որ նախորդ դատական նիստին ներկաները աղմկել էին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


