▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատավորի թույլտվությամբ Անդրեն հանդիպում է երեխային». Արա Ղազարյան

Ինչպես հայտնել էինք, նախօրեին լրագրող, հաղորդավար Արա Ղազարյանը տեսաուղերձ էր հրապարակել՝ անդրադառնալով Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառման վերաբերյալ արձագանքներին. «Ժողովո՛ւրդ, անմեղության կանխավարկածի մասին լսե՞լ եք: Հարցս ուղղում եմ հազարավոր քոմենթներ գրողներին, ովքեր դատապարտում են Ադրեին, պահանջում քառատել նրան, անեծքախառը մեկնաբանություններ գրում: Դատարանի վճիռ չունենք, որտեղ Անդրեն ներկայացված է որպես բռնարար, երևի սպասենք վճռին, նոր ակտիվանանք...»,- նշել էր նա:

Ուշագրավ է այն, որ Արա Ղազարյանը նաև հայտնել էր, որ դատավարությունը տեղի է ունենում ԱՄՆ-ում. «Դատավորի թույլտվությամբ Անդրեն պարբերաբար հանդիպում է երեխայի հետ: Նույն դատավորի թույլտվությամբ Անդրեն լքել է երկիրն ու գտնվում է Երևանում, որպեսզի մասնակցի «Շանթ»-ի նախագծին: Եթե Անդրեն լիներ վտանգավոր հանցագործ, դատավորը թույլ չէր տա՝ լքել երկիրը»,- ասել է Ղազարյանը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее