▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատավորը նիստերի դահլիճից հեռացրեց լրագրողին՝ իրեն «նախկին ՔՊ-ական» ներկայացնելու համար

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

«Ամեն վերնագիր գրելուց ձեզ հուշո՞ւմ են»,- դիմելով «Yerevan Today»-ի լրագրողին՝ ասաց «Մարտի 1»-ի գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը։ Ի պատասխան՝ լրագրողը նշեց․ «Ձեզ հուշո՞ւմ են՝ ինչպես դատը վարեք»։ «Դուրս գնացեք»,- դատավորը դահլիճից հեռացրեց լրագրողին։
Պատճառն այն էր, որ լրատվականը նյութ էր հրապարակել, որտեղ գրված էր «նախկին ՔՊ-ական դատավոր»։ Նյութում ասված էր․ «Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ վատացավ․ նա դուրս եկավ նիստերի դահլիճից․ հայտարարվեց ընդմիջում։

Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված գործով տեղի է ունենում դատական նիստ․ դատավորը նախկին ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանն է»։

***

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ժամանակ նախագահող «դատավոր» Սարգիս Պետրոսյանը, նեղսրտել էր «Yerevan Today»-ի վերնագրից, որտեղ իրեն հիշատակել էին նրա նախկին ՔՊ-ական լինելը: Արդյունքում «դատավորը» այնքան վիրավորվեց, որ լրագրող Աննա Գորգինյանին դուրս հանեց դատարանի դահլիճից։
Ստեղ տրամաբանության սահմաններում երկու տարբերակ կա. կամ նրա համար խիստ վիրավորական է երբևէ ՔՊ-ական լինելը, կամ նա մինչև հիմա ՔՊ-ական է և նեղվել է «նախկին» ձևակերպումից»։

***

Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում բացասական որակեց դատավորի կողմից լրագրողի գործունեության սահմանափակումը։
Հիշեցնենք՝ «Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանը նիստերի դահլիճից հեռացրել էր Yerevan Today-ի լրագրողին՝ իրեն «նախկին ՔՊ-ական» ներկայացնելու համար։
«Մյուս կողմից երբ նշված հանգամանքն այլ կետից է գնահատվում, գուցե իր մեջ դրական տարրեր պարունակում է։ Դատարանի կողմից նման քայլն անկախության, անաչառության ձգտման ազդակ կարող է լինել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее