Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի համադրի ապրիլի 2-ին ընտրած քաղաքացիների մատնահետքերը։
Վարչական դատարանն այսօր մերժեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հայցը։ Դաշինքի ներկայացուցիչների համար անհասկանալի էր մերժման հիմքը, որովհետեւ միայն համադրման դեպքում հնարավոր կլիներ պարզել ընտրություն կատարած անձանց իրական թիվը։ Ի դեպ, դատարանի այսօրվա որոշումը բողոքարկման ենթակա չէ,-հայտնում է Ա1+-ը:


