▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարան չներկայացած վկաները բերման կենթարկվեն

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Դղյակ» խանութի տիրոջ սպանության գործով դատավարությունը: Վկաները կրկին դատարան չեն ներկայացել: Կողմերը նշել են, որ այդ պայմաններում դատական նիստը շարունակելն անիմաստ է: Դատարանը որոշել է վկաներին բերման ենթարկել:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Լևոն Սահակյանը միջնորդությամբ է հանդես եկել, որպեսզի դատարանը փոխի իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը: Դատարանը մերժել է միջնորդությունը: Հիշեցնենք, որ Արա Մովսիսյանն անազատության մեջ է շուրջ մեկ տարի 4 ամիս: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Հաջորդ նիստը հոկտեմբերի 18-ին է:

ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее