▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դասադուլ` ԵՊՀ-ում. ուսանողները միացել են «Իմ քայլը» արշավին

Այսօր՝ ապրիլի 13-ին, Երեւանի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են սկսել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի։ Նրանք համալսարանի բակի ողջ տարածքում, մասնաշենքերի մուտքերի մոտ, գրաֆիտիներ են արել՝ դասադուլ գրությամբ և միացել են միացել են «Իմ քայլը» արշավին: Նրանք համալսարանի բակի ողջ տարածքում, մասնաշենքերի մուտքերի մոտ գրաֆիտիներ են արել՝ դասադուլ գրությամբ։

Երիտասարդները «Մերժիր Սերժին» գոչելով՝ անցնում են ֆակուլտետից ֆակուլտետ 

Մասնակիցների հավաստմամբ՝ դասադուլն ինքնաբուխ է: Այն առաջնորդում է ուսանող Վահան Կոստանյանը: 

Ժամը 13.00-ին ուսանողները գնալու են «Հյուսիսային» ավտոկայան դիմավորելու Նիկոլ Փաշինյանին ու նրա համախոհներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее