▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դարձել ենք քցված, քցող, քցելու գործում հմտացած ու վարպետացած ազգ

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Մենք` հայերս, դարձել ենք քցված, քցող, քցելու գործում հմտացած ու վարպետացած ազգ, և հավանաբար պետք է մեզ, ի վերջո, գնահատեն ու գրանցեն Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում:

Քցում ենք բիզնեսում, քաղաքականության, գումարային, մարդկային հարաբերություններում: Քցում ենք ամենուր, ամեն տեղ, ամեն ինչում, ում պատահի, ինչպես պատահի` նույնիսկ հարազատներին ու ընկերներին…

Քցում, խաբում ենք նույնիսկ մարդկային ամենասովորական հարաբերություններում: Խաբում աչքերի մեջ նայելով և նույնիսկ հետո հպարտանում, գլուխ գովում` հիշելով հարիֆին…

Մի խոսքով՝ ուրիշ ենք` տաղանդավոր, հնարամիտ, շուստրի… Կարճ ասած՝ հին ու համաշխարհային, համը հանած ազգ ենք…


Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее