ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պատկերացնո՞ւմ եք, Դանիելը «Փաստերի ստուգման հարթակի» ղեկավարն է, դրա համար մեծ գրանտ է ստացել, ընդդիմության(ձեւի համար երբեմն էլ իշխանության ստորին օղակների) խոսքերի անհամապատասխանություններն ու ստերն է իբր բացահայտում, իսկ ինքը՝ լինելով Նիկոլի սպասարկուն, առանց ամոթի, խեղաթյուրում է երեկվա իմ գրառումը։ Տիպիկ Նիկոլ է, Նիկոլի դեմքը նաեւ Դանիելն է, արեւմուտքից միլիոնավոր դոլարների գումարներ են ստանում փաստերի խեղաթյուրման համար։
Քանի որ ջանք չեն խնայել թեման մանիպուլյացնելու (ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ գրածս իրականություն է) եւս մեկ անգամ փաստում եմ՝ Նիկոլը ունի որոշում ոստիկանական ուժերով հարմար պահ գտնել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ հավաքելու Ֆրանսիայի հրապարակի վրանները։
Բայց մենք զգոն ենք եւ ամուր!