armtimes.com-ը գրում է. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր անձնական եւ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող է ճանաչվել:
Այս մասին մեր զրույցում ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է: Նշենք, որ այս գործի շրջանակներում դեռեւս ո՛չ կասկածյալ կա, ո՛չ մեղադրյալ:
Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի նախընտրական քարոզչության ընթացքում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին վարչական ռեսուրսների կազմակերպված եւ լայնածավալ չարաշահումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակված ուսումնասիրություններից երկու օր անց «Իրավունք» թերթում հրապարակվեց այդ կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ընտանիքին եւ անձնական կյանքին վերաբերող տվյալներ:
Այս դեպքով արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածով (անձնական եւ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները ապօրինի հավաքելու եւ լրատվության միջոցով տարածել):
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


