Armtimes.com-ը գրում է. Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումից հետո, որում հայերը պարտվեցին 1:4 հաշվով, միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Մանչեստեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի եւ հայ ֆուտբոլասերների միջեւ:
Ըստ ականատեսների՝ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից դուրս գալուց հետո՝ իր մեքենան նստելիս, ֆուտբոլիստը բղավել է երկրպագուների վրա: Նշվում է, որ մի շարք երկրպագուներ շրջապատել են նրան, վանկարկել նրա անունը եւ փորձել լուսանկարվել: Ոմանք պատահաբար հրել են նրան, եւ դա հունից հանել է ֆուտբոլիստին, նա բղավել է նրանց վրա ու նստել մեքենան, թեեւ սովորաբար խաղից հետո այնքան է մնում մինչեւ լուսանկարվում է բոլոր ցանկացողների հետ ու ինքնագրեր բաժանում նրանց:
Մխիթարյանը, ինչպես հավաքականի իր բոլոր թիմակիցները, ծանր պարտությունից հետո ավելի քան անտրամադիր ու զայրացած էր: Նա իր գրեթե բոլոր խաղընկերների նման խաղից հետո չկարողացավ բառեր գտնել լրագրողների համար եւ հարցազրույց չտվեց խաղադաշտում կատարվածի մասին:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


